Մշակութային11:47, 23 Հոկտեմբեր 2024
Մեծանուն հայ երգահան Կոմիտասի հիշատակին միջոցառում է կազմակերպվել
Թուրքիայի արևմտյան Քյութահյա քաղաքում անցկացվել է միջոցառում՝ նվիրված մեծանուն հայ երգահան ու երաժշտագետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան):
«Գեղարվեստական ներուժով Քյութահյացի Կոմիտասը» խորագրով միջոցառումը կազմակերպվել է քաղաքային խորհրդի պատմական ու մշակութային ժառանգության և տեղական արժեքների աշխատանքային խմբի կողմից:
Այն անցկացվել է հանրության համար բաց ֆորմատով: Միջոցառման ընթացքում ընդգծվել է, որ 1869-ին Կոմիտսաը ծնվել է Քյութահյայում և իր կյանքի մի հատվածն անցկացրել է այնտեղ:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժամանակ պոլսահայ մտավորականների հետ Կոմիտասը ևս ձերբակալվում և աքսորվում է: ԱՄՆ դեսպան Մորգենթաուի ջանքերով Կոմիտասի կյանքը փրկվում է, բայց եղեռնի ահասարսուռ տեսարանների հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ Կյանքի վերջին տարիները Կոմիտասն անցկացրել է Ստամբուլի և Փարիզի բուժական հաստատություններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |