• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:41, 23 Հոկտեմբեր 2024

Թուրք ընդդիմադիր կուսակցապետ. «Ես քրդերին պետություն եմ առաջարկում»

Թուրք ընդդիմադիր կուսակցապետ. «Ես քրդերին պետություն եմ առաջարկում»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելն անդրադարձել է օրակարգային հարցերի:

Նա, խոսելով իշխանական դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի «Օջալանը (Աբդուլա Օջալան) թո՛ղ գա խորհրդարան» հայտարարության մասին, դրական է վերաբերվել դրա իրականության վերածվելու սցենարին:

Օզելն առաջարկել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ-հիմնադրին բաց թողնելով, հասնել խաղաղության:

«Թուրքիայի ազգային մեծ ժողովի իրավասության ներքո, համաներմամբ, Բահչելիի սեփական խոսքով, սեփական կամքով թո՛ղ վերացվի սահմանափակումը և Ադբդուլլահ Օջալանը գա ամբիոն: Թո՛ղ կազմակերպությանը (Նկատի է  առնվել ՔԲԿ-ն) զենքերը վայր դնելու կոչ անի և մենք կխոսենք միասին այն լեզվով, ըստ որի, խնդիրները լուծված են»,-ասել է նա:

Ապա, շարունակելով միտքը, հանդես է եկել առաջարկով. «Ասում են, թե Բահչելին էլ ավելի է առաջ գնացել, ես էլ եմ առաջ շարժվում: Ես էլ քրդերին պետություն եմ առաջարկում: Ես բոլոր նրանց, ովքեր չեն զգում, որ այս պետությանն են պատկանում, իրենց հավասարության զգացում տվող Թուրքիայի Հանրապետությունն (պետությունը) եմ առաջարկում:

Եկե՛ք բոլոր քրդերին Թուրքիայի Հանրապետության տերը դարձնենք: Ես առաջարկում եմ ժողովրդավարություն և եղբայրություն»:

Հիշեցնենք, որ  Օջալանը ցմահ բանտարկված է 
Թուրքիայում: 1999-ին թուրքական հետախուզության կողմից Քենիայում ձերբակալված, ապա թուրքական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանը պահվում է Մարմարա ծովում գտնվող Իմրալը կղզում կառուցված հատուկ բանտում:

Աղբյուր`    Kronos36.news

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}