Քաղաքական09:54, 23 Հոկտեմբեր 2024
Էրդողանը կմասնացկի BRICS-ի գագաթնաժողովին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնելու է Կազան՝ մասնակցելու «ԲՐԻԿՍ»-ի առաջնորդների 16-րդ գագաթնաժողովին։
Էրդողանն այցի շրջանակում ունենալու է նաև երկկողմ հանդիպումներ՝ այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նա վերջին անգամ «ԲՐԻԿՍ» գագաթնաժողովին մասնակցել էր 2018թ․ Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
«ԲՐԻԿՍ»-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) 9 երկրի միջազգային տնտեսական միություն է, որը հիմնվել է 2006-ին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էին, որ Թուրքիան ցանկանում է դառնալ BRICS-ի անդամ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |