Ռազմական08:34, 24 Հոկտեմբեր 2024
Թուրքիան Անկարայի ահաբեկչությունից հետո ռազմաօդային գործողություն է իրականացրել Իրաքում և Սիրիայում

Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքի և Սիրիայի հյուսիսային հատվածներում ռազմաօդային գործողություն իրականացնելու մասին:
Նշվել է, որ գործողությունը միտված է եղել իրենց կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ:
Գործողության արդյունքում խոցվել է 32 թիրախ և սպանվել մեծ թվով զինյալներ:
Հաղորդագրության մեջ ընդգծվել է, որ Թուրքիայի ռազմական գերատեսչությունը շարունակելու է նմանատիպ գործողությունները՝ մինչև «վերջին ահաբեկչի վնասազերծումը»:
Հիշեցնենք, որ ռազմագործողությունը հաջորդել է նույն օրը Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերության Անկարայում գտնվող շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը, ինչի իրականացման մեջ թուրքական իշխանությունները մեղադրում են հենց «ՔԲԿ»-ին:
Ահաբեկչության հետևանքով մահացածների թիվը 5-ն է: Կա 22 վիրավոր:
Տեղի ունեցածը դատապարտել էր նաև Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |