Քաղաքական09:43, 24 Հոկտեմբեր 2024
Էրդողանը Կազանում հանդիպել է Վենեսուելայի նախագահին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «BRICS»-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ կատարած այցի ընթացքում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել:
Կազան քաղաքում Էրդողանը մտքեր է փոխանակել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ: Հանդիպումն անցել է փակ ձևաչափով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին մի շարք ոլորտներում առաջընթաց են գրանցել և շարունակելու են համագործակցության խորացմանը միտված քայլեր իրականացնել:
Էրդողանը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, անհրաժեշտ է համարել միջազգային հանրության կողմից Իսրայելի գործողությունները դադարեցնելու համար շտապ քայլերի իրականանացումը:
Երկու երկրների ղեկավարների հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը և առևտրի նախարար Օմեր Բոլաթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |