Քաղաքական12:15, 25 Հոկտեմբեր 2024
Հաքան Ֆիդանը կմասնակցի Թուրքիա-Աֆրիկա համագործակցության 3-րդ համաժողովին

Նոյեմբերի 2-3-ը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ջիբութիում կմասնակցի Թուրքիա-Աֆրիկա համագործակցության նախարարների մակարդակով կայանալիք երրորդ համաժողովին։ Նշվում է, որ համաժողովին կմասնակցի 14 աֆրիկյան երկիր։
Կոնֆերանսի ավարտին կընդունվի երկու փաստատթուղթ՝ համատեղ հայտարարություն և 2022-2024թթ.-ի համատեղ իրականացման զեկույց։
Համատեղ հայտարարության մեջ կարձանագրվի Թուրքիա-Աֆրիկա համագործակցության չորրորդ գագաթնաժողովին տանող գործընթացում տարբեր ասպեկտներով Թուրքիա-Աֆրիկա հարաբերությունների հետագա զարգացման և խորացման փոխադարձ կամքը, ու կգրանցվեն Թուրքիայի և աֆրիկյան երկրների վրա ազդող տարածաշրջանային, մայրցամաքային և միջազգային զարգացումները:
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումներ կունենա աֆրիկյան երկրների գործընկերների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |