Քաղաքական09:36, 25 Հոկտեմբեր 2024
Էրդողանի գլխավորությամբ անվտանգության նիստ է գումարվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՌԴ-ում անցկացված «BRICS»-ի գագաթնաժողովից վերադառնալուց հետո, անվտանգության նիստ է անցկացրել։
Նիստին մասնակցել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ՊՆ ղեկավար Յաշար Գյուլերը, ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան, գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը, «Ազգային հետախուզության ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը, նախագահականի հանրային կապերի վարչության նախագահ Ֆահրեթթին Ալթունը, նախագահականի ռազմարդյունաբերության նախագահ Հալուք Գյորգյունը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) փոխնախագահ ու խոսնակ Օմեր Չելիքը։
Նշվում է, որ նիստի օրակարգում է եղել հոկտեմբերի 23-ին օդատիեզերական թուրքական «TUŞAS» ընկերության վրա տեղի ունեցած ահաբեկչությունը, որի կազմակերպման մեջ թուրքական իշխանությունները մեղադրում են իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK)։
Հիշեցնենք, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է 5, վիրավորվել 22 մարդ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |