Քաղաքական11:28, 25 Հոկտեմբեր 2024
ԹՊԿ-ն գործարկել է «Թյուրքական մետաքսի ճանապարհ» ծրագրի կայքը

«Թյուրքական պետությունների կազմակերպությունը» (ԹՊԿ) Թուրքիայի պետական «TRTHaber» հեռուստաալիքին մանրամասներ է ներկայացրել «Թյուրքական մետաքսի ճանապարհ» ծրագրի ինտերնետային կայքի վերաբերյալ:
Կայքը ստեղծվել է ԹՊԿ-ի կողմից՝ կազմակերպության անդամ եկրների մասնակցությամբ:
Նշվել է, որ դրա նպատակը «թյուրքական աշխարհում» առկա տուրիստական/պատմական/մշակութային տեղերի մասին իրազեկելն է:
Արշավի իմաստը կայանում է զբոսաշրջային և ընդհանուր տնտեսական շահի մեջ: Նրանք ցանկանում են այդպիսով շատացնել անդամ պետություններ այցելող զբոսաշրջիկների թիվը:
Կայքում տեղադրվում են նաև այդ պետությունների ճանաչողական նկարները, տեսահոլովակները, գրվում են տարբեր հոդվածներ թե՛ այդ տեղերի, թե՛ նորությունների և թե՛ զբոսաշրջության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԹՊԿ-ն գործում է 15 տարի: Կազմակերպության անդամ պետությունների ընդհանուր տարածքը կազմում է 4.25 մլն քառակուսի կմ, բնակչությանը թիվը՝ 160 մլն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |