Ռազմական12:06, 25 Հոկտեմբեր 2024
Թուրքիան հերթական ռազմաօդային գործողությունն է իրականացրել Իրաքի հյուսիսում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Իրաքի հյուսիսում ռազմաօդային գործողության անցկացման մասին:
Նշվում է, որ գործողությունն ուղղված է եղել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և իրենց կողմից դրա հետ նույնացվող «Քուրդիստանի համայնքների միության» (KCK) դեմ:
Իրաքի հյուսիսային Հաքուրք, Գարա, Քանդիլ և Սինջար շրջաններում իրականացված գործողության արդյունքում 34 թիրախ է ոչնչացվել, այդ թվում՝ թաքստոցներ, պահեստներ և զինյալների կողմից օգտագործվող կառույցներ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական կողմը ռազմաօդային հարձակումներ էր իրականացրել թե՛ Սիրիայի, և թե՛ Իրաքի հյուսիսում, ինչի արդյունքում 59 զինյալ էր սպանվել: Նշվել էր, որ նրանցից 2-ը եղել է ղեկավար շրջանակներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |