Քաղաքական10:40, 25 Հոկտեմբեր 2024
Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Թուրքիայի արտգործնախարարության համաձայն՝ գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Ֆիդանը հանդիպման ընթացքում ուշադրություն է հրավիրել Պաղեստինի Գազայի հատվածում տիրող հումանիտար իրավիճակի վրա, ինչպես նաև կարևորել է այդ հատված հումանիտար բեռների անխոչընդոտ մուտքը։
Թուրք նախարարը նաև անդրադարձել է Լիբանանի շուրջ տիրող զարգացումներին և ընդգծել պատերազմի՝ ամբողջ տարածաշրջանում տարածվելու միտումները կանխելու համար բոլոր շահագրգիռ կողմերի համարժեք վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտությունը։
Նա նաև շեշտել է Գազայում հրադադարի հաստատման և Իսրայելի կողմից Լիբանանի վրա իրականացվող հարձակումներին վերջ տալու անհրաժեշտությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ և քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Հանդիպման ընթացքում Բլինքենն իր ցավակցությունն է հայտնել հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |