Տնտեսական15:49, 29 Հոկտեմբեր 2024
Թուրքիան ռազմավարական դարպաս է դեպի Եվրոպա և Ասիա

Ստամբուլում կայացել է «AmChams» Եվրասիական տնտեսական գագաթնաժողովը, որը համատեղ կազմակերպել են Թուրքիայի, Հունաստանի և Բուլղարիայի ամերիկյան առևտրի պալատները։
Գագաթնաժողովը միավորել է կառավարության պաշտոնյաներին, զարգացման գործակալություններին, գործարար առաջնորդներին և ներդրողներին տարածաշրջանից՝ խթանելու տնտեսական համագործակցությունը և գործարար գործընկերությունը:
Գագաթնաժողովին ելույթ է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Նիշա Բիսվալը և նշել է, որ Թուրքիան ուժեղ կենտրոն է առևտրի առումով և հավելել է, որ Թուրքիան ոչ միայն մեծ շուկա է ներկայացնում, այլև ռազմավարական դարպաս է դեպի Եվրոպա և Ասիա։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը համագործակցում է ոչ միայն Թուրքիայի, այլև այլ երկրների հետ, որտեղ գործում են թուրքական ընկերությունները։
«Թուրքիայի հետ մեր առևտրային հարաբերությունները միայն երկկողմանի համագործակցություն չեն և այն փաստը, որ թուրքական ընկերությունները ազդեցիկ են ամբողջ աշխարհում, մեզ թույլ է տալիս գլոբալ կապ հաստատել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև»,- հավելել է Բիսվալը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |