Քաղաքական10:44, 29 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի ֆինանսների նախարարը կմեկնի Սաուդիան Արաբիա

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը մեկնելու է Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադ՝ մասնակցելու այնտեղ կայանալիք «Future Investment Initiative» համաժողովին, որն անցկացվելու է արդեն 8-րդ անգամ:
Գանձապետարանի և ֆինանսների նախարարությունից ստացված տեղեկության համաձայն՝ նա հանդիպումներ է ունենալու Մեծ Բրիտանիայի առևտրային քաղաքականության և տնտեսական անվտանգության համար պատասխանատու պետնախարար Դուգլաս Գարվեն Ալեքսանդրի, Հնդկաստանի առևտրի նախարար Փիյուշ Գոյալի և Բահրեյնի ֆինանսների ու ազգային տնտեսության նախարար Շայխ Սալման բին Խալիֆայի հետ:
Նշվում է, որ Շիմշեքը մասնակցելու է «Քաղաքականություն մշակողների խորհուրդ. կարող են արդյո՞ք առաջնորդները զգուշավորության փոխարեն լավատեսություն առաջարկել» խորագրով պանելային քննարկմանը:
Քննարկմանը մասնակցելու է նաև Սաուդիան Արաբիայի, Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպության նախագահ Մախթար Դիոփը:
Համաժողովի շրջանակներում Շիմշեքը մասնակցելու է նաև ներդրումային նիստերի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |