Քաղաքական09:38, 29 Հոկտեմբեր 2024
Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին

Հոկտեմբերի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:
Ելույթի ժամանակ Էրդողանն, անդրադառնալով հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացած Տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների ընդունելությանը, ասել է.
«Նկատում ենք, որ հարթակը, որը «տարածաշրջանին տեր կանգնելու» (regional ownership) մեր ըմբռնման ամենահստակ օրինակներից է, բավարարում է կարևոր մի կարիք: Առաջիկա ժամանակահատվածում մենք ցանկանում ենք այս մեխանիզմը ինստիտուցիոնալ կառուցվածքի վերածել»:
Ապա, խոսելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած 44-օրյա պատերզամին, հայտարարել է, որ դրանից հետո Հարավային Կովկասում մշտական խաղաղությանն ուղղված բացառիկ հնարավորություն է ստեղծվել:
Այս համատեքստում Էրդողանը մեղադրել է Հայաստանին իբր նախկինում ադրբեջանական հողերի «օկուպացման» մեջ, միևնույն ժամանակ նշել, որ որպես Թուրքիան շարունակելու են աջակցել խաղաղության հաստատմանը՝ «ադրբեջանցի եղբյարների հետ համակարգմամբ»:
«Մենք մոտիկից հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի անկեղծ ջանքերին այս ուղղությամբ: Մեր ցանկությունն է ստանալ ուրախալի և բարի լուրեր հնարավորինս շուտ՝ առանց հնարավորություն տալու գործընթացը խափանել փորձող ուժերին»,-հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |