Տնտեսական10:16, 30 Հոկտեմբեր 2024
Թուրքիան նպատակադրված է Ադրբեջանի հետ ապրանքաշրջանռության ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչըն ելույթ է ունեցել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 101-ամյակի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Նա նշել է, որ Թուրքիան հաստատակամ է Ադրբեջանի հետ ապրանքաշրջանռության ծավալները 8 լրդ դոլարից հասցնել 15 մլրդ դոլարի։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` դեսպանը մատնանշել է, որ աշխարհում գոյություն ունի եզակի եղբայրություն Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։
Ի հավելում խոսքերի` Բաղչըն մասնավորապես նշել է․ «Ադրբեջանը սեփական ուժի հաշվին ապահովել է այն արդարությունը, որը համաշխարհային համակարգը չկարողացավ ապահովել Հարավային Կովկասում։ Բոլորը պետք է իմանան, որ տարածաշրջանում հաստատված խաղաղությունից կշահի ոչ միայն տարածաշրջանը, այլ նաև ողջ աշխարհը։ Այս ճանապարհին Թուրքիան մշտապես կլինի Ադրբեջանի կողքին ու այս բարեկամությունը ոչ մի ուժ չի կարողանա փչացնել»։
Դեսպանը նաև հայտնել է, որ «Թուրքիան լիովին աջակցում է Ղարաբաղի վերադարձին» և իր ձեռնարկած շինարարական աշխատանքներով նպաստում է այդ գործընթացին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |