Քաղաքական10:15, 05 Նոյեմբեր 2024
Էրդողանը Ղրղզստանում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թյուրքական պետությունների կազմակերպության պետության ղեկավարների խորհրդի 11-րդ գագաթնաժողովին» մասնակցելու նպատակով մեկնել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ։
Էրդողանին Բիշքեկ-Մանաս միջազգային օդանավակայանում դիմավորել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, նրա կինը՝ Այգյուլ Ժապարովան և Ղրղզստանում Թուրքիայի դեսպան Ահմեդ Սադըք Դողանը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահը Բիշքեկ է մեկնել իր կնոջ Էմինե Էրդողանի, արտգործնախարար Հաքան Ֆիդանի, էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարի, մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյի, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի, առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն, առևտրի նախարար Օմեր Բոլաթը, «Ազգային անվտանգության ծառայության» նախագահ Իբրահիմ Քալընը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» փոխնախագահ խոսնակ Օմեր Չելիքն ու «Թյուրքական պետությունների կազմակերպության» (TDT-ԹՊԿ) խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |