Քաղաքական12:38, 05 Նոյեմբեր 2024
Թուրք ընդդիմադիր կուսակցապետն իշխանությանը մեղադրում է ժողովրդի քվեներն ապօրինաբար յուրացնելու մեջ

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրադարություն և առաջընթաց» կուսակցության (ԺԱԿ-DEVA) ղեկավար Ալի Բաբաջանը «X»-ի միկրոբլոգում կատարած գրառմանբ արձագանքել է արևելյան Մարդին, Բաթման և Հալֆեթի քաղաքներում Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից հոգաբարձուների նշանակմանն ու ընթացող բողոքի ցույցերին:
Նա ընդգծել է, որ այդպիսով թուլանալու է «ազգային կամքը» և, դիմելով իշխանություններին, շեշտել. «Դուք չեք կարողանալու ապահովել ազգային միություն՝ ազգի կամքին հակառակ հոգաբարձու նշանակելով: Դուք չեք կարողանալու ուժեղացնել ներքին ճակատը՝ մեր քաղաքացիների ձայները ձեր քմահաճությամբ յուրացնելով»:
Բացի այդ, Բաբաջանը նշել է, որ քաղաքապետերին պաշտոնից հեռացնելու գործընթացը պետք է հիմնված լինի միայն ու միայն դատական որոշման վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |