Քաղաքական13:04, 05 Նոյեմբեր 2024
Թուրքիայի և Ղրղզստանի միջև 19 համաձայնագիր է ստորագրվել

Նոյեմբերի 5-ին Բիշքեկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի գլխավորությամբ կայացել է «Թուրքիա-Ղրզստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության 6-րդ նիստը»:
Նիստից հետո կողմերի միջև 19 համաձայնագիր է ստորագրվել, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացմանը, անասնապահությանը, առևտրին, տնտեսությանը, ռազմարդյունաբերությանը, աուդիովիզուալ ծառայություններին, պետական արխիվների միջև համագործակցությանը, օրգանների փոխպատվաստմանը, կինոլոգիական գործունեությանը, հիդրոէլեկտրակայանների կառուցմանն ու գործարկմանը, ինչպես նաև էներգետիկայի, ֆինանսների և առողջապահության ոլորտներին:
Նշենք նաև, որ ստորագրության արարողությունից հետո Էրդողանը շնորհավորել է Ղրղզստանի Հանրապետության հիմնման նախապայման հանդիսացած «Սև Ղրղզ ինքնավար մարզի» հիմնադրման 100-ամյակի առթիվ և շեշտել, որ երկկողմ հարաբերությունները բարձրացվել է ռազմավարական մակարդակի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |