Ռազմական16:58, 06 Նոյեմբեր 2024
Աշխարհի հզոր բանակների շարքում Թուրքիան առաջին տասնյակում է

Ամերիկյան «Global Firepower» կայքը, ամեն տարի իրականացվող հետազոտությունից հետո, երկրների ռազմական բյուջեների, առաջադեմ տեխնոլոգիաների, միջուկային կարողությունների և աշխարհագրական ռազմավարական դիրքերի հիման վրա կազմում է աշխարհի ամենահզոր բանակների ցանկը։
Աղբյուրի համաձայն՝ 2024թ. դրությամբ Թուրքիան աշխարհի ամենահզոր բանակների շարքում զբաղեցնում է 8-րդ տեղը։ Այն աչքի է ընկնում պաշտպանության ոլորտում կատարած ներդրումներով և ներկայումս ունի ավելի քան 700 ռազմական նախագիծ։
Թուրքիայի ռազմական կարողությունները ուժեղանում են ոչ միայն տեղական արտադրության, այլև ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ կնքված զենքի պայմանագրերի շնորհիվ։ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, ունի մոտ 355.000 ակտիվ անձնակազմ և ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակն է։
Ենթադրվում է, որ կատարված ներդրումների, ռազմական նախագծերի և ռազմական կարողությունների հիման վրա Թուրքիան 2025 թվականին ևս կմնա առաջին տասնյակում։
ԱՄՆ-ն Չինաստանը և Ռուսաստանը շարունակում են մնալ ցանկի առաջատար դիրքերում՝ իրենց մեծ ռազմական բյուջեների, տեխնոլոգիական առաջընթացի և միջուկային զինանոցի շնորհիվ։ Հնդկաստանը, որպես աճող տնտեսական և ռազմական գերտերություն, ակնկալվում է, որ կբարձրանա 3-րդ հորիզոնական։
«Ընդհանուր առմամբ, 2025 թվականի աշխարհի ամենահզոր բանակների ցանկը ձևավորվելու է ոչ միայն ռազմական ծախսերով և անձնակազմի թվաքանակով, այլև տեխնոլոգիական գերազանցությամբ, աշխարհաքաղաքական ազդեցությամբ և ռազմավարական գործընկերություններով»,- գրում է «Global Firepower»-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |