Տարածաշրջան10:53, 06 Նոյեմբեր 2024
Ֆիդանը հայտնել է, թե որ դեպքում կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնել էր Ջիբութի՝ մասնակցելու Թուրքիա-Աֆրիկա նախարարների մակարդակով համագործակցության 3 համաժողովին։ Ջիբութիից վերադառնալիս Ֆիդանը զրուցել է լրագրողների հետ, որի ընթացքում նաև անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին։
Նա մասնավորապես նշել է. «Տարածաշրջանում կայունության և խաղաղության համար շատ կարևոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանագիրը։ Գոհ ենք, որ կողմերը մոտենում են համաձայնության»։
Անդարադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը՝ Ֆիդանը հայտնել է, որ սահմանի հարցում վերջին համաձայնությունն այս առաջընթացի լավ օրինակ է։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիր ստորագրվի, Թուրքիա-Հայաստան հարաբերությունները նույնպես կկարգավորվեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |