Քաղաքական10:51, 07 Նոյեմբեր 2024
Հունգարիայի վարչապետը պարգևատրվել է թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանով

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացած «Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովի» շրջանակներում պարգևատրվել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Օրբանին թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշան է շնորհվել Ղրղզստանի նախագահ Սադիր Չապարովի կողմից:
Ղրղզստանի նախագահական պալատում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը ներկա են գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ուզբեկստանի նախագահ Շևքեթ Միրզոևը և «ԹՊԿ» գլխավոր քարտուղար Կուբանըչբեք Օմյուրալիևը, ինչպես նաև որպես դիտորդ պետություն Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը։
Օրբանը շքանշանը ստանալուց հետո իր գոհունակությունն է հայտնել Ղրղզստանում գտնվելու առթիվ, ինչպես նաև ընդգծել, որ շքանշանի շնորհումն իր համար շատ իմաստալից է։
Արարողությունից հետո Էրդողանը շնորհավորել է Օրբանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |