• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 12:11
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:29, 08 Նոյեմբեր 2024

Թուրքիայի խորհրդարանի նախագահը հանդիպել է հարավկորեացի գործընկերոջ հետ

Թուրքիայի խորհրդարանի նախագահը հանդիպել է հարավկորեացի գործընկերոջ հետ

«Թուրքիայի ազգային մեծ ժողովի» (ԹԱՄԺ) նախագահ Նուման Քուրթուլմուշը Բրազիլիայի նույնանուն մայրաքաղաքում կայացած «G20-ի խորհրդարանի նախագահների 10-րդ գագաթնաժողովի» (P20) շրջանակներում հանդիպել է Հարավային Կորեայի ազգային խորհրդարանի նախագահ Վու Վոն-Շիկի հետ։

Քուրթուլմուշը, շնորհավորելով Շիկին պաշտոնի ստանձնման առթիվ, երկու պետությունները որակել է միմյանց շատ մոտ ազգեր ունեցող երկրներ։

«Ժողովուրդների միջև եղբայրությունը դրական ներդրում է ունեցել Թուրքիայի և Հարավային Կորեայի միջև առկա երկկողմ հարաբերությունների վրա»,-հավելել է նա։

Քուրթուլմուշը, հիշեցնելով, որ երկրների միջև հարաբերությունները 2012-ից ի վեր գտնվում է ռազմավարական գործընկերության մակարդակում, ընդգծել է, որ փոխադարձ այցելությունները կարող են էլ ավելի ամրապնդել դրանք և այս համատեքստում զրուցակցին հրավիրել է Թուրքիա։

Թուրքական խորհրդարանի ղեկավարը խոսել է նաև երկրների միջև առկա առևտրաշրջանառության ծավալների մասին և նշել, որ նպատակ ունեն այն հասցնել 15 մլրդ դոլարի։

«Ռազմարդյունաբերության, էներգետիկայի և տուրիզմի ոլորտին զուգահեռ յուրաքանչյուր ոլորտում համատեղ աշխատանքը ևս կլինի ի շահ երկու երկրների»,-հավելել է նա։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) Էրզրումի պատգամավոր Սելամի Ալթընոքը, «ԹԱՄԺ»-ի վարչական ղեկավար և «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-AKP) Գազիանթեփի պատգամավոր Սերմեթ Աթայը, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP)  Տրապիզոնի պատգամավոր և «ԹԱՄԺ»-ի նախագահական խորհրդի անդամ Սիբել Սուիչմեզն ու Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հալիլ Իբրահիմ Աքչան։ 

Աղբյուր`    Trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}