Քաղաքական17:13, 11 Նոյեմբեր 2024
Kathimerini. «Մարդ, որի դեմքի արտահայտությունից հնարավոր չէ վերջնական եզրակացություն անել»
Հունական մեդիայում լայնորեն քննարկվում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի կերպարը։
Մասնավորապես հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Ֆիդանը տարբեր հանդիպումներում փորձում է լավ ու բարի մարդու տպավորություն ստեղծել։
«Նրա մարմնի լեզուն, որը ներառում է մի քիչ ամաչկոտություն՝ զուգորդված ժպիտով, տպավորություն է ստեղծում, որ նա չափազանց բարի և լավ մարդ է»։
Բացի այդ, թերթը համեմատական է անցկացրել Ֆիդանի և հունական դիցաբանության աստվածներից մեկի միջև։ Նշվում է, որ ոմանց համար Հաքան Ֆիդանը «կանխակալ վերաբերմունքից հեռու, հանգիստ, անկեղծ և վստահելի» պետական գործիչ է, մինչդեռ ուրիշների համար նա «անկանխատեսելի» է:
«Թուրքիայի արտգործնախարարը նման է հունական Պրոտթևսի՝ մարգարեական ծովի աստծուն, որի դեմքի արտահայտությունից հնարավոր չէ վերջնական եզրակացություն անել».- գրում է հունական թերթը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |