Քաղաքական16:11, 12 Նոյեմբեր 2024
Էրդողանը Բաքվում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ

Բաքվում ընթացող «COP29» գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թուրք-բրիտանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր:
Կարևորվել է երկկողմ առևտրային հարաբերություններին նոր ընթացք հաղորդելը: Խոսվել է նաև Գազայի, Ուկրաինայի և Լիբանանի ճգնաժամի մասին:
Հանդիպմանը մասնակցել են մի շարք բրիտանացի և թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Էրդողանը նույն գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ևս։ Հանդիպման օրակարգի մասին, սակայն, առայժմ մանրամասներ չեն հաղորդվում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |