Քաղաքական13:35, 14 Նոյեմբեր 2024
Թուրքիան և Ադրբեջանը սերտորեն համագործակցում են գյուղատնտեսության ոլորտում

Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Մեջնուն Մեմմեդովն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությանը՝ ընդգծելով համատեղ արվող աշխատանքների առկայությունը։
«Մենք սերտ համագործակցության մեջ ենք Թուրքիայի Հանրապետության գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարության հետ։
Մենք սերտորեն համագործակցում ենք Թուրքիայի հետ գյուղատնտեսության ապահովագրության, անասնաբուծության, կենդանիների պատվաստման, հողերի արդյունավետ օգտագործման և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում»,- ասել է նա։
Բաքվում ընթացող «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի» (COP29) շրջնակներում վերոնշյալ թեմայի մասին ադրբեջանցի նախարարը խոսել է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |