Տնտեսական16:50, 15 Նոյեմբեր 2024
Թուրքիան ու Ադրբեջանը խորացնում են համագործակցությունը տուրիզմի ոլորտում
Ադրբեջանի և Թուրքիայի միջև համաձայնագիր է ստորագրվել զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման և տուրիստական կապերի ամրապնդման վերաբերյալ։ Համաձայնագիրը կնքվել է Բաքվում ընթացող ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում:
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալության նախագահ Ֆուադ Նագիևը և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։
Համաձայնագրում մասնավորապես ընդգծվում է համագործակցության կարևորությունն այնպիսի որորտներում, ինչպիսիք են զբոսաշրջային տեղեկատվությունը, զբոսաշրջության վիճակագրության բարելավումը, գաստրոտուրիզմը և այլն:
Ամրապնդվելու են տուրիզմի ոլորտում մամուլի մակարդակով երկու երկրների լրատվամիջոցների համագործակցությունը, ինչպես նաև այդ համատեքստում ուժեղացվելու են կապերը մարկետինգի և հասարակայնության հետ կապերի ոլորտում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |