Ռազմական12:11, 15 Նոյեմբեր 2024
Խորվաթիան Թուրքիայից կգնի անօդաչու թռչող սարքեր

Խորվաթիայի պաշտպանության նախարար Իվան Անուսիչը կառավարության նիստում հայտնել է, որ պաշտոնական Զագրեբը ձեռք կբերի թուրքական արտադրության 6 միավոր հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։
Նա մասնավորապես նշել է, որ Խորվաթիայի զինված ուժերը «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի մատկարարման հրատապ անհրաժեշտություն ունեն։
Անուսիչը նաև ընդգծել է, որ Խորվաթիայի զինված ուժերը ներկայացրել է առաջարկ, ըստ որի՝ ԱԹՍ-ները համալրված լինեն հետախուզության համար էլեկտրաօպտիկական տեսախցիկներով։ Նշվում է նաև, որ գործարքը կարժենա 86.4 մլն եվրո։
«Համապարփակ փաթեթը» ներառում է տեսախցիկներով և զենքի համակարգերով հագեցած անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև կառավարման կենտրոն, ցամաքային կայաններ, պահեստամասեր ու Թուրքիայից մասնագետներ, որոնք 2 տարի կմնան Խորվաթիայում և կվերապատրաստեն անձնակազմին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |