Քաղաքական17:48, 20 Նոյեմբեր 2024
Էրդողանն անդրադարձել է Սիրիայի քուրդ զինյալների թեմային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Բրազիլիայում տեղի ունեցած G-20-ի գագագթնաժողովից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Մասնավարպես պատասխանելով Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման և Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից նոր ռազմագործողություններ սկսելու հնարավորությունների հացրին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան վճռական է ահաբեկչության հարցը վերջնականապես լուծելու հարցում։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք մշտապես ազգային անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար։ Մինչ օրս մենք մեր զրուցակիցներին փոխանցել ենք, թե որքան հստակ ու վճռական ենք տրամադրված այս հարցում։ Մեր նոր զրուցակիցներին հստակ բացատրում ենք այս մոտեցումն ու մեր նպատակը»,- ընդգծել է Էրդողանը։
Էրդողանը նաև հավելել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK), դրա հետ նույնացվող «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերը» և (YPG) «Սիրիայի Ժողովրդավարական միությունը» (ՍԺՄ-PYD) օկուպացրել են Սիրիայի հյուսիսը՝ ունենալով ԱՄՆ-ի աջակությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |