Քաղաքական12:05, 21 Նոյեմբեր 2024
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև նոր սկանդալ է հասունանում
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև նոր սկանդալ է հասունանում։ Ինչպես նշվում է թուրքական մամուլում, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «թշնամական քայլ է արել» Թուրքիայի հանդեպ։
Պնդումների համաձայն՝ Թրափմը Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) հարող քրդական զինուժի (Սիրիա) հրամանատար Մազլում Քոբանիին և Իլհամ Ահմադին հրավիրել է ԱՄՆ՝ մասնակցելու իր երդմնակալության արարողությանը։
Նշենք նաև, որ ավելի վաղ Քոբանին «X»-ում կատարած գրառմամբ շնորհավորել էր Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։
«Նախագահ Դոնալդ Թրամփ, շնորհավորում եմ ընտրություններում Ձեր հաղթանակի առթիվ։ Ես անհամբերությամբ սպասում եմ համատեղ աշխատելուն, մեր համագործակցությունն ամրապնդելուն և տարածաշրջանը կայունացնելուն, այնպես, ինչպես նախկինում էր»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |