• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:23, 26 Նոյեմբեր 2024

Թուրք լրագրող․ «Բահչելին կարող է դառնալ 22 տարվա իշխանության ավարտի պատճառը»

Թուրք լրագրող․ «Բահչելին կարող է դառնալ 22 տարվա իշխանության ավարտի պատճառը»

Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական «Ազգային շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ Աբդուլլահ Օջալանի վերաբերյալ հայտարարությանը։

Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անարձագանք է թողել նրա հայտարարությունները, ինչն էլ  Բահչելիին ստիպել է նահանջել։

Քորուն ընդգծել է, որ սա առաջին դեպքն է, երբ Բահչելիի պահանջը չի կատարվում։

«Մինչ օրս Բահչելիի յուրաքանչյուր ցանկություն կատարվել է, սակայն այս իրավիճակը կարող է վաղաժամ ընտրությունների հանգեցնել»,- հավելել է նա։

Նա նաև նշել է, որ Բահչելիի նման քայլերը նախկինում՝ 2002 և 2018 թվականներին, բերել են ընտրություններ և փոխել երկրի քաղաքական պատկերը։ Քորուն ենթադրում է, որ հնարավոր է, «ԱՇԿ»-ն կրկին նման որոշում կայացնի, ինչը կարող է ազդել իշխանափոխության վրա։

Քորուի խոսքով՝ իշխանության փոքր գործընկեր «ԱՇԿ»-ն դեռ կարող է որոշիչ դեր ունենալ, իսկ Բահչելիի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ վաղաժամ ընտրությունների մասին որոշումը հնարավոր է հենց նրանցից գա։

Հոդվածագիրը նշել է նաև, որ Բահչելին կարող է արդեն 22 տարի երկիրը կառավարող քաղաքական ուժի հեռացման պատճառ դառնալ։ 

Հիշեցնենք, որ վերջերս «ԱՇԿ»-ի խորհրդարանական ֆրակցիայի հետ հանդիպանը Բահչելին խոսել էր Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված և այժմ Իմրալը կղզում ցմահ բանտարկված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդ Աբդուլահ Օջալանին ներում շնորհելու ու նրան ամբիոնից խոսք տալու մասին՝ այդ ամենը բացատրելով 
«ՔԲԿ»-ի հետ կապված հարցերի լուծման հնարավորությամբ։

Վերոհիշյալ հայտարարությունից օրեր անց էլ ընդգծել էր, որ պատասխանատու է իր խոսքերի համար, ապա ուշագրավ հայտարարություն արել․ «Հարցը նրանում չէ, որ եթե ես այդ քայլն անեմ ԱՇԿ-ն կամ ձայն կստանա, կամ կկորցնի, այլ եթե ես այդ քայլը անեմ, հող չեմ տա, իսկ պետության ու հայրենիքի ամբողջականությունը կշարունակվի։

Եթե պետք է տանջվեմ, կտանջվեմ, բայց եթե այս քայլը չանեմ, Թուրքիան հող կկորցնի, իսկ այդ ժամանակ ի՞նչ անեմ իշխանությունը»։

Աղբյուր`    Kronos37.news

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}