• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական17:08, 27 Նոյեմբեր 2024

Թուրքիան իր S-400 համակարգը կարող է պատրաստ վիճակի բերել 12 ժամում

Թուրքիան իր S-400 համակարգը կարող է պատրաստ վիճակի բերել 12 ժամում

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարություններ է արել S-400 հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) վերաբերյալ՝ տրամադրելով կարևոր տեղեկություններ համակարգի ձեռքբերման գործընթացի և ներկայիս վիճակի մասին:

Պարզվում է, որ Թուրքիան կարող է իր զինանոցում գտնվող S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը պատրաստ վիճակի բերել 12 ժամվա ընթացքում:

Նախարար Գյուլերը նշել է, որ 1991 թվականից ի վեր Թուրքիան դիմել է աշխարհի բազմաթիվ երկրների՝ հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու խնդրանքով, սակայն տարբեր պատճառներով այդ խնդրանքները չեն բավարարվել:

«Մենք Patriot համակարգ ենք խնդրել ԱՄՆ-ից, սակայն արդյունքի չենք հասել: Մենք SAMP-T համակարգ ենք խնդրել Ֆրանսիայից և Իտալիայից, սակայն այն ևսս չի տրամադրվել մեզ»,- հիշեցրել է Գյուլերը։

Նաև շեշտել է, որ Չինաստանը նույնպես մերժել է ՀՕՊ համակարգ տրամադրելու իրենց առաջարկը: Ուստի այդ ամենից հետո Թուրքիան ստիպված է եղել Ռուսաստանի գնել S-400 հակաօդային պաշտպանության համակարգ:

Նախարար Գյուլերը հայտնել է, որ ամերիկացիները չեն առարկել նշյալ ՀՕՊ համակարգի տեղակայմանը Թուրքիայի ընդունած պայմանների շրջանակներում:

Գյուլերը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ S-400 համակարգի տեղակայման վայրերը պատրաստ են, և հայտարարել, որ բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են:

«Բոլոր տեղակայման վայրերը, ներառյալ ստորգետնյա պահեստները, պատրաստ են: Հրաման տրվելու դեպքում, կախված համապատասխան տարածքից, կսկսվի գործողությունը, և մոտավորապես 12 ժամվա ընթացքում ամբողջ համակարգը կտեղակայվի», - ասել է նա:

Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։

Աղբյուր`    DEFENCE

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}