Քաղաքական11:00, 29 Նոյեմբեր 2024
Թուրքիան Եվրոպական խորհրդարանում քննարկում է ԵՄ անդամակցության հարցը

Նոյեմբերի 28-ին Ստրասբուրգի Եվրոպական խորհրդարանում մեկնարկել է Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) համատեղ խորհրդարանական հանձնաժողովի 81-րդ նիստը։
Երկօրյա նիստին Թուրքիայի կողմից մասնակցում են Ստամբուլի պատգամավոր և հանձնաժողովի համանախագահ Իսմայիլ Էմրահ Քարայելը, իսկ ԵՄ կողմից՝ հանձնաժողովի նախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էմանուիլ Կեֆալոգիաննին։ Նիստին ներկա է նաև ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆարուք Քայմաքչըն։
Օրակարգում ընդգրկված են Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացը և երկկողմ հարաբերությունների խորացման հարցերը։
Խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է Անկարայի համաձայնագրի շրջանակում՝ Թուրքիայի և ԵՄ միջև քաղաքական համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Այն բաղկացած է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի (ԹԱՄԺ) և Եվրոպական խորհրդարանի հավասար թվով անդամներից։
Հիշեցնենք, որ հանձնաժողովի վերջին նիստը կայացել էր 2023թ․ դեկտեմբերի 19-20-ին՝ Անկարայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |