• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:28, 02 Դեկտեմբեր 2024

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Թուրքիայի  արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակն ու դրա շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները։

Ըստ պետքարտուղարության՝ Բլինքենն ու Ֆիդանը շեշտել են Հալեպում բախումների դադարեցման, ինչպես նաև քաղաքացիական անձանց կյանքերի և ենթակառուցվածքների պաշտպանության անհրաժեշտությունը: 

Ըստ թուրքական դիվանագիտական աղբյուրների՝ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան դեմ է տարածաշրջանում անկայունությունը մեծացնող ցանկացած զարգացման՝ նշելով, որ Սիրիայում խաղաղության և անդորրի հաստատման համար կառավարական ուժերի և ընդդիմության միջև քաղաքական գործընթացը պետք է հանգուցալուծվի։

Ֆիդանը նաև կարևորել է Գազայում հրադադարի հաստատումն ու հումանիտար օգնության տրամադրումը։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայի և Հարավային Կովկասի հարցերը։

Ֆիդանը Սիրիայի զարգացումները քննարկել է նաև Իրաքի վարչապետի, ՌԴ արտգործնախարարի, Լիբանանի և Կատարի վարչապետերի հետ

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական թելեգրամյան ալիքները հայտնել էին, որ Թուրքիան ռազմական տեխնիկա է ուղարկում Սիրիա։

Ըստ ամենայնի՝ 
այդ կերպ Անկարան փորձում էր աջակցել «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորմանը, որը, այլ խմբավորումների աջակցությամբ հարձակվում էր Սիրիայի Հալեպ նահանգի վրա։

Աղբյուր`    Trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}