• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:10, 05 Դեկտեմբեր 2024

Թուրքիայի խորհրդարանում միավորվել է 3 ընդդիմադիր կուսակցություն

Թուրքիայի խորհրդարանում միավորվել է 3 ընդդիմադիր կուսակցություն

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված «DEVA», «Saadet» և «Gelecek» կոչվող ընդդիմադիր կուսակցությունը միավորվել են՝ խորհրդարանում խմբակցություն ստեղծելու նպատակով: Այս երեք կուսակցություններն ընդհանուր թվով ունեն 34 պատգամավորական աթոռ։

Ըստ մամուլի հրապարակումների՝ «Saadet» կուսակցության ղեկավար Մահմութ Արըքանը, «DEVA» կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը և «Gelecek» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն հանդիպում են ունեցել:Վերջին երկուսը Թուրքիայի նախկին արտգործնախարարներն են եղել։ Եռակողմ հանդիպման ժամանակ որոշվեց, որ ավելի նպատակահարմար կլինի, որ կուսակցությունները միավորվեն «Թիրախային միասնություն» համաձայնագրի շրջանակներում և ներկայացվեն խորհրդարանում «Ժողովրդավարական հարթակ» անվամբ:

Բացի այդ, համաձայնություն է ձեռք բերվել, որ 3 կուսակցությունները կգործեն համատեղ նաև առաջիկա ընտրությունների ընթացքում և կմշակեն ընդհանուր ծրագիր։

Հիշյալ ընդդիմադիր կուսակցությունների համագործակցությունը նպատակ ունի առաջ մղել ավելի ժողովրդավարական և բարեփոխումային օրակարգ Թուրքիայում:

Կուսակցությունների միավորման հիմքում ընկած է Էրդողանի կառավարման քաղաքականությանը հակադրվելու և նոր քաղաքական այլընտրանք ստեղծելու ցանկությունը: 

Աղբյուր`    Rudaw

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}