Քաղաքական11:21, 06 Դեկտեմբեր 2024
Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացը

Դեկտեմբերի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացել է անվտանգության խորհրդի նիստ։ Նիստից հետո գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականի hանրային կապերի վարչությունը։
Նշվում է, որ 3 ժամ տևած անվտանգության խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է ահաբեկչության դեմ պայքարը, Պաղեստինյան հարցը, Սիրիայում վերջին զարգացումները, Ուկրաինայում իրավիճակը, ինպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
Վերջինիս վերաբերյալ մասնավորապես ընդգծվել է, այն ակնկալիքն ու ցանկությունը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններում գրացվող դրական զարգացումները հանգուցալուծվեն խաղաղության պայմանագրով։ Նշվել է, որ հաստատվելիք մնայուն խաղաղությունը լինելու է ի շահ տարածաշրջանի բոլոր դերակատարների։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |