• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:58, 06 Դեկտեմբեր 2024

Լավրովը Սիրիայի հարցով հույս ունի հանդիպել թուրք և իրանցի գործընկերների հետ

Լավրովը Սիրիայի հարցով հույս ունի հանդիպել թուրք և իրանցի գործընկերների հետ

Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի շրջանակներում կարող է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում տեղի ունենալ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:

Այդ մասին  հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ամերիկացի հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցի ժամանակ։

«Աստանայի ձևաչափը մասնակիցների համար օգտակար է։ Մենք բավականին մտահոգված ենք այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Հալեպում և նրա շրջակայքում: Խոսեցի Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարների հետ, պայմանավորվեցինք փորձել հանդիպել այս շաբաթ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հանդիպել Դոհայում՝ միջազգային համաժողովի շրջանակում»։

Լավրովը նաև հույս է հայտնել, որ կքննարկվի  ապառազմականացված գոտի հայտարարված Սիրիայի Իդլիբ նահանգի շուրջ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտությունը: Ըստ ռուս նախարարի՝  Իդլիբը դարձավ այն վայրը, որտեղից ահաբեկիչները շարժվեցին Հալեպ»:

Նա հավելել է, որ 2019 և 2020 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունները Թուրքիային թույլ են տվել վերահսկել իրավիճակն Իդլիբի դեէսկալացիայի գոտում և «Հայաթ Թահրիր ալ-Շամ»  կազմակերպությանը տարանջատել ընդդիմությունից:

«Ըստ ամենայնի, դա դեռ տեղի չի ունեցել»,- պարզաբանել է Լավրովը։

Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարը տեղեկացրել էր դեկտեմբերի 7-8 ընկած ժամանակահատվածում Աստանայի ձևաչափի շրջանակներում կայանալիք հանդիպման վերաբերյալ:

Աղբյուր`    NTV,com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}