Քաղաքական10:29, 09 Դեկտեմբեր 2024
Սիրիայում տիրող իրավիճակը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի օրակարգում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների և միջազգային կառույցների պատասխանատու անձանց հետ։
Ինչպես նշվում է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունից ստացված տեղեկություններում, Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Պակիստանի, Լատվիայի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների և Եվրամիության արտաքին քաղաքական հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի հետ։
Բոլորի հետ զրույցում օրակարգային քննարկման թեման եղել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է Սիրիայի ժողովրդին աջակցելու, երկրում կայունություն և խաղաղություն ապահովելու անհրաժեշտությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |