Քաղաքական11:44, 11 Դեկտեմբեր 2024
Հաքան Ֆիդան․«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը մոտ կետի ենք հասել»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։
Ֆիդանը մասնավորապես նշել է․ «Մեր երկրի համար ծայրահեղ կարևորություն ներկայացնող Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը մոտ կետի ենք հասել: Խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ կբացի, որոնք կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը»:
Ի հավելում վերոնշյալի, նաև շեշտել է, որ Թուրքիան աջակցում է այս գործընթացում բոլոր ջանքերին և աջակցում է երկկողմ հիմունքներով, առանց կողմերի միջև միջնորդների բանակցություններին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |