Քաղաքական16:50, 11 Դեկտեմբեր 2024
Քուրդ հրամանատար. «Մեր մարտիկները կանխեցին Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումների առաջխաղացումը»

Սիրիայի դեմոկրատական ուժերի գլխավոր քուրդ հրամանատար Մազլում Քոբանին (Մազլում Աբդի) հայտնել է, որ քրդական ուժերը կարողացել են կանխել Թուրքիայի կողմից հովանավորվող խմբավորումների առաջխաղացումը դեպի Քոբանի:
«Մեր մարտիկները Քոբանիի գյուղերում հերոսական դիմադրություն ցույց տվեցին և կանխեցին Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումների՝ դեպի Քոբանի առաջխաղացման փորձերը», - նշել է նա։
Հիշեցնենք, որ Սիրիայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ֆոնին Թուրքիայի կողմից հովանավորվող խմբավորումները վերահսկողություն են սահմանել Սիրիայի Մանբիչ շրջանի 80 տոկոսի նկատմամբ։ Այդ տարածքները նախկինում քրդական ուժերի վերահսկողության տակ էին: Ըստ տեղեկությունների՝ հրադադարը հաստատվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |