• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Հունիս, 2026
Ուրբաթ 05:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:01, 12 Դեկտեմբեր 2024

Պենտագոնի անդրադարձը թուրք-սիրիական գործոնին

Պենտագոնի անդրադարձը թուրք-սիրիական գործոնին

Պենտագոնի փոխխոսնակ Սաբրինա Սինխն ամենօրյա ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին։

Նա ընդգծել է, որ այդ երկրում տիրող իրավիճակը Թուրքիայի համար սպառնալիքներ է ստեղծում։

«Թուրքիան սպառնալիքների է բախվել և ինքն իրեն պաշտպանելու իրավունք ունի»,-հավելել է նա։

Բացի այդ, ասուլիսի ընթացքում Սինխին Թուրքիայի կողմից Սիրիայից դուրս բերված Սուլեյման շահի դամբարանի իր նախկին վայր վերադարձնելու վերաբերյալ հարց է ուղղվել, որը վերջինս թողել է անպատասխան։

«Կրկնեմ, շարունակելու ենք համագործակցել Թուրքիայի հետ։ Մեր արտգործնախարարն էլ տարածաշրջանում իրավիճակը քննարկելու նպատակով այցեր է իրականացնում։

Մենք հասկանում ենք Թուրքիայի նկատմամբ ձևավորված սպառնալիքները։ Սրանից բացի էլ ավելի շատ բան ասել չեմ կարող»,-ընդգծել է ամերիկացի պաշտոնյան։

Նշենք, որ Սուլեյման շահը Օսմայնան կայսրության առաջին սուլթան Օսման 1-ի պապն է։ 


2015-ին, երբ Սիրիայում թեժ մարտեր էին ընթանում, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ, Թուրքիայի զինուժին պատկանող ստորաբաժանումները ներխուժել էին Սիրիայի Էշմե գյուղ  և անվտանգության նկատառումներից ելնելով  ժամանակավորապես տարհանել էին այնտեղ գտնվող Սուլեյման շահի դամբարանը։ Սուլեյման Շահի մասունքները տեղափոխվել էին Թուրքիայի տարածք։

2018թ. ապրիլին Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել էր, որ այն բանից հետո, երբ Սիրիայում իրավիճակը հանդարտվի, Թուրքիան շահի դամբարանը հետ կտեղափոխի Սիրիա։

Աղբյուր`    sozcu.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}