Քաղաքական11:26, 12 Դեկտեմբեր 2024
Թուրքիայի միջնորդությամբ Սոմալիի և Եթովպիայի միջև համաձայնություն է կայացել
Թուրքիան շարունակում է ակտիվ քաղաքականություն վարել Աֆրիկա մայրցամաքում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աֆրիկայի եղջյուրում առկա ճգնաժամը լուծելու նպատակով Անկարա է հրավիրել Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդին և Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիին։ Էրդողանը Սոմալիի և Եթովպիայի ղեկավարների հետ ունեցել է առանձնազրույցներ։
Նշվում է, որ 8 ժամ տևած բանակցություններից հետո կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել։ Թուրքիայի միջնորդությամբ ստորագրվել է համատեղ հայտարարություն, ըստ որի, Սոմալին և Եթովպիան ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը։
Հիշեցնենք, որ աֆրիկյան հիշյալ երկրների միջև ճգնաժամը կապված է Սոմալիլենդի հետ։ Սոմալին իր տարածքի մաս է համարում Եմենի ծովի ափին գտնվող Սոմալիլիենդը, իսկ տեղի բնկաչությունը Սոմալիին որպես սպառնալիք է տեսնում։ Եթովպիան էլ 50 տարով վարձակալել է Սոմալիլենդի 20 կիլոմետրանոց ափամերձ հատվածը և այնտեղ ռազմածովային նավահնագիստ է հիմնել։ Իսկ դրա դիմաց Եթովպիան կդառնա Աֆրիկայի առաջին երկիրը, որը պաշտոնապես կճանաչի Սոմալիլենդի անկախությունը։

Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |