• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական15:18, 17 Դեկտեմբեր 2024

Wall Street Journal. «Թուրքիան պատրաստվում է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության»

Wall Street Journal. «Թուրքիան  պատրաստվում է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության»

Ամերիկյան «Wall Street Journal» թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի և Թուրքիայի բարձարստիճան պաշտոնյանների խոսքերը, գրում է, որ Թուրքիան և իր դաշնակիցները ուժեր են մոբիլիզացնում Սիրիայի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) դեմ նոր ռազմական գործողություն իրականացնելու համար։ Նշենք, որ վերոնշյալ կազմակերպությունները Թուրքիայի կողմից համարվում են ահաբեկչական։

Հիշատակելով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական քաղաքականության և հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբիի հայտարարությունը՝ նշվում է, որ  Անկարան կշարունակի մնալ առանցքային դերակատար սիրիական հարցում, ինչպես եղել է վերջին 14 տարիների ընթացքում։

Մասնավորապես նշվում է, որ Թուրքիայի ռազմական մոբիլիզացիան նման է 2019-ի Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություններից առաջ տիրող իրավիճակին, որի ընթացքում ԱՄՆ-ն ճնշում էր գործադրում զսպվածություն դրսևորելու համար։

«Wall Street Journal»-ը նաև հիշատակում է նախորդ շաբաթվա ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը. «Թուրքիան որքան հնարավոր է շուտ կոչնչացնի ահաբեկչական կազմակերպությունները»։ Ինչպես նաև մեջբերվում է Թուրքիայի արտգործնխարար Հաքան Ֆիդանի հետևյալ հայտարարությունը՝ «Թուրքիայի ռազմավարական նպատակը «YPG»-ի գոյությանը վերջ տալն է ու «YPG»-ն ունի երկու տարբերակ՝ կա՛մ ինքնալուծարվել, կա՛մ ուժով ոչնչացվել»։

Վերոնշյալ հայտարարությունները հիմք են հանդիսացել, որպեսզի «Wall Street Journal»-ը հանգի այն ենթադրությանը, որ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություն իրականացնել։

Աղբյուր`    mepanews.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}