Քաղաքական13:47, 18 Դեկտեմբեր 2024
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի վարչապետի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի վարչապետ Կարլ Նեհամերի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և Ավստրիայի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը նշել է, որ Սիրիան թևակոխել է նոր շրջան և ժովովուրդը կորոշի երկրի ապագան և հավելել, որ այդ գործընթացում կարևոր է «մաքրել» Սիրաիյում գործող բոլոր ահաբեկչական կազմակերպությունները, այդ թվում՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) և «Իսլամական պետությանը» (DEAŞ)-ը, որպեսզի պաշտպանվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Նշենք, որ վերոնշյալ կազմակերպությունները Թուրքիայի կողմից համարվում են ահաբեկչական։
Էրդողանը նաև անդրադարձել է սիրիացի փախստականների վերադարձին, ենթակառուցվածքների վերականգնմանը և հավելել, որ միջազգային հանրության աջակցությունը կարևոր է Սիրիայի վերականգնման և քաղաքացիական պատերազմի հետևանքով փլուզված ենթակառուցվածքների վերականգնման գործում, և դրա համար բոլորը պետք է պատասխանատվություն ստանձնեն վերադարձի և վերակառուցման հարցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |