Քաղաքական17:16, 18 Դեկտեմբեր 2024
Թուրքիան 1-ին անգամ ռազմանավ է վաճառում ՆԱՏՕ-ի ու ԵՄ անդամ երկրի

Թուրքիան առաջին անգամ ռազմանավեր է արտահանելու Եվրամիության (ԵՄ) և ՆԱՏՕ-ի երկրի: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այդ երկիրը Պորտուգալիան է: Թուրքական «STM Defense Technologies Engineering and Trade Inc » ընկերությունը երկու ռազմանավ է նախագծում Պորտուգալիայի ռազմածովային ուժերի համար:
Պորտուգալիան այդ նախագիծն իրականացնելու համար հայտարարել էր մրցույթ, որը հաղթել է թուրքական վերոհիշյալ ընկերությունը:
Կողմերի միջև պայմանավորվածությունը ձեռք է բերվել Լիսաբոնում: Ներկա են եղել մի շարք թուրք ու պորտուգալացի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում երկու երկրների դեսպանները և Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունը, ինչպես նաև Պորտուգալիայի ռազմածովային ուժերի հրամանատար Էնրիկե Մելոն:
Ստորագրման արարողության ժամանակ ունեցած ելույթում Գյորգյունը նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ռազմարդյունաբերական սերտ համագործակցության զարգացումը Թուրքիայի առաջնահերթություններից է։
Նաև նշել, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Պորտուգալիայի ռազմածովային նավատորմին՝ ծովուժի ընդհանուր մարտական պատրաստվածությունը բարելավելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |