Քաղաքական13:44, 18 Դեկտեմբեր 2024
ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ. «Սիրիայում նոր ժամանակաշրջան է սկսվել»
ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ահմեդ Յըլդըզն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Նա ընդգծել է, որ դեկտեմբերի 8-ից հետ Սիրիայում նոր ժամանակաշրջան է սկսվել, որը, իր կարծիքով, հնարավորություն է խաղաղության և կայունության հաստատման համար:
«Սիրիայի ժողովուրդը 14 տարի ի վեր կրած սարսափելի ցավերից հետո արդեն ազատ է և ավելի քան երբևէ մոտ է ներառական Սիրիա ստեղծելուն»,-հավելել է նա:
Բացի այդ, Յըլդըզը նշել է յուրաքանաչյուր պարագայում Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:
«Սիրիայի մասնատումը չի սահմանափակվելու միայն երկրի ապագան վտանգելով, այն էլ ավելի է անկայունացնելու արդեն փխրուն դարձած տարածաշրջանը»,-ամփոփել է միտքը թուրք պաշտոնյան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |