Քաղաքական16:53, 18 Դեկտեմբեր 2024
Էրդողանը և Մակրոնը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի Հանրային կապերի վարչությունը։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր:
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ Էրդողանը կարևորել է Սիրիայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահպանումը, ինչպես նաև գոհունակություն հայտնել Ֆրանսիայի՝ Սիրիայում իր դեսպանատունը վերաբացելու որոշման առթիվ։
Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը խոսել է նաև սիրիացի փախստականների մասին՝ նշելով, որ միջազգային հանրությունը պետք է համագործակցի կայուն պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որոնք հնարավորություն կտան սիրիացիներին մնալ իրենց երկրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |