Քաղաքական10:02, 20 Դեկտեմբեր 2024
Էրդողանը Կահիրեում մի շարք հանդիպումներ է ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի շարք երկկողմ շփումներ է ունեցել «Զարգացող 8 երկրի կազմակերպության» (D-8) անդամ երկրների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովում:
Էրդողանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆին, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիին և Իրանի նախագահ Մեսուդ Փեզեշքյանին:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերի օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Թուրք ղեկավարը պակիստանցի իր գործընկերոջը հավաստիացրել է, որ Թուրքիան շարունակելու է աշխատանքներ տանել երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ:
Էլ-Սիսիի հետ Էրդողանը խոսել է Գազայում տիրող իրավիճակի մասին և ընդգծել հնարավորինս շուտ հրադադարի հաստատման անհրաժշետությունն ու հումանիտար օգնության անխոչընդոտ մուտքերի ապահովման կարևորությունը:
Էրդողանը նշել է նաև, որ շարունակելու են աջակցել Սիրիային երկրի վերակառուցման և ներքին կոնսենսուսի հաստատման հարցում:
Իրանցի գործընկերոջ հետ Թուրքիայի առաջնորդը ևս մեկ անգամ անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին՝ ընդգծելով փախստականներին պատշաճ կերպով Սիրիա վերադարձնելու անհրաժեշտությունը:
Թուրք ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Սիրիայում կայունության հաստատումը կնպաստի ամբողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |