Քաղաքական10:51, 23 Դեկտեմբեր 2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպում է ունեցել Սիրիայում ձևավորված նոր կառավարության ղեկավար Ահմեդ էշ Շարայի հետ:
Ֆիդանի և Շարայի հանդիպմանը ներկա են գտնվել Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը, Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բուրհան Քյորօղլուն և Սիրիայում ձևավորված ժամանակավոր կառավարության արտգործնախարար Էսաադ Հասան Շեյբանը:
Թուրքիայի արտգործնախարարի՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ հանդիպումը նկարագրվել է հետևյալ կերպ. «Տարիներ անց մեր իրականացրած այցը լինելու է Սիրիայի ժողովրդի համար հույսերով լի նոր ժամանակափուլի առաջին քայլը»:
Հանդիպման ընթացքում Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Բացի այդ Ֆիդանն առաջնահերթություն է համարել Սիրիայում կայունության և անվտանգության ապահովումը, ահաբեկչության վերացումը, ազգային հաշտեցումը, տնտեսական զարգացման ապահովումը և այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք հնարավորություն կտան երկրից լքած սիրիացիներին վերադառնալ հայրենիք։
Նշենք, որ Թուրքական մամուլում Ֆիդան-Շարայ հանդիպումը որակվել է «պատմական»: Այն առաջին այցն էր Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի վարչակազմի տապալումից հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |