Տնտեսական11:15, 23 Դեկտեմբեր 2024
Հունաստանը դեմ է Թուրքիայի և Սիրիայի միջև «Բացառիկ տնտեսական գոտու» ստեղծմանը

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում Թուրքիայի և Սիրիայի միջև բացառիկ տնտեսական գոտու մասին հնարավոր համաձայնագրի դեմ:
Թերթում նշվել է, որ կնքվելիք համաձայնագիրը հակասում է Հունաստանի շահերին և Բաշար ալ Ասադի վարչակարգի հեռացումը հող է հանդիսանում դրա կյանքի կոչման համար:
«Անկարայի ռազմավարությունը՝ համոզել Մերձավոր Արևելքի պետություններին գրավիչ ծովային սահմաններով, նպատակ ունի մուտք ապահովել Արևելյան Միջերկրականի հյուսիսային հատված»,-ընդգծվել է «Kathimerini» թերթում:
Հունական աղբյուրի համաձայն՝ վերոհիշյալ թեման Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Կիպրոսի նախագահ Նիկոս Հրիստոդուլիդիսը թեման քննարկել են անգամ Եվրոպայի խորհրդի նիստում՝ եվրոպական երկրների առաջնորդների հետ:
Նման համաձայնագրի հնարավոր կնքումը նրանք համարել են որպես Կիպրոսի «անառարկելի ինքնիշխանության իրավունքների անտեսում», քանի որ այդպիսով Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Թուրքական մեդիայում այդ տեղեկությունը որակվել է հետևյալ կերպ. «Թուրքիայի և Սիրիայի միջև հնարավոր զարգացումը վախեցնում է Աթենքին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |