Ռազմական15:12, 24 Դեկտեմբեր 2024
Ըստ կուլիսային տեղեկությունների՝ Թուրքիան Դամասկոսում կարող է ռազմաբազա հիմնել

Թուրքիան կարող է Դամասկոսում հիմնել ռազմակայան։ Այս մասին հեռուստաեթերից հայտնել է «Taksim Meydanı»-ի հաղորդավար Սինան Բուրհանը։
Ըստ նրա՝ ռազմաբազա հիմնելու վերաբերյալ կան կուլիսային խոսակցություններ։ Նա նաև նշել է, որ Միջերկրական ծովում զորավարժություններ անցկացնելը օրակարգային հարցերի թվում է և Թուրքիան կարող է Դամասկոսում հիմնել ավիաբազա, իսկ Տարտուսում՝ ռազմածովային բազա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նախօրեին մեկնել էր Դամասկոս և հանդիպել Սիրիայի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատարի Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |