Տարածաշրջան13:12, 27 Դեկտեմբեր 2024
Թուրքիան և Սիրիան մոտ ապագայում նավթի և գազի համաձայնագրեր կկնքեն

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա և կուժեղացնի այդ երկրի էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքները։ Բայարքթարը նաև նշել է, որ Անկարան նպատակադրված է Սիրիայի հետ մոտ ապագայում կնքել նավթի ու բնական գազի համաձայնագրեր։
«Առաջին հերթին մենք պետք է էլեկտրաէներգիա տրամադրենք Սիրիայի այն շրջաններին, որոնք էլեկտրաէներգիա չունեն։ Միջնաժամկետ հեռանկարում նախատեսում ենք ավելացնել դրանց արտադրական հզորությունը»,- ընդգծել է նախարարը։
Ըստ Բայրաքթարի՝ Սիրիան ունի ամեն ինչի կարիք և այնտեղ աշխատանքներ կտարվեն ենթակառուցվածքների նախագծերի ուղղությամբ և ըստ այդմ Թուրքիան կկարողանա Սիրիայի տարածքով Լիբանանին ևս էլեկտրաէներգիա մատակարարել։
«Բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն՝ այդ թվում Սիրիայից Թուրքիա նավթամուղի անցկացումը»,- զրափակել է նախարարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |